
Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` “Չլռելու արժեքը” ընդհանուր խորագրով: Զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից սկսած մնչ օրս արդեն 29 հայց է ներկայացվել` ընդդեմ թերթերի: Իրենց արժանապատվությունն ու համբավը “վերականգնելու” համար հիմնականում մեծահարուստ հայցվորները լրագրողներից մի քանի միլիոն դրամի հասնող ,փոխհատուցումե են պահանջում: Արդյունքում, առանց այդ էլ փոքր տպաքանակ ունեցող թերթերը հայտնվում են փակուղու և սննկացման վտանգի առջև:”Չենք լռելու” նախաձեռնությունը գալիք երկուշաբթի և երեքշաբթի օրերին 4 թերթի օրինակով ներկայացնելու է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է մեր մամուլը: Ազատ խոսքի դեմ ներկայացված հայցերի համադրումը ցույց է տալիս, որ նրա դեմ տարվում է հաշվեհարդարի հստակ քաղաքականություն…