Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարն ազատվել է պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Մեր տեղեկություններով Հակոբ Ավագյանին հասկացրել են, որ ազատման դիմում գրի և հեռանա: Մեր աղբյուրները հայտնում են, որ Ավագյանն ազատման դիմում է նոյեմբերի 4-ին, բայց ազատման պաշտոնապես պաշտոնից կազատվի վաղը՝ նոյեմբերի 9-ին:

Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ Տեսչական մարմիններում փոփոխություններ են լինելու:

Վարչապետի աշխատակազմը վաղուց է որոշել, տեսչականի պետին ու գրեթե բոլոր տեսչությունների ղեկավարներին ազատել ու իրենց սրտի թեկնածուներին նշանակել այդ պաշտոններում: Գրել էինք, որ ազատման դիմում գրողներից լինելու է նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պետ Հակոբ Ավագյանը. նա եւս իշխանության անցանկալիներից էր:




Լրահոս