Հայաստանում գնաճը շարունակվում է, ու այն հատկապես տեսանելի է պարենային ապրանքների շուկայում: Տնտեսագետ Կարեն Սարգսյանի տեսակետն է: Նրա փոխանցմամբ՝ նախորդ ամսվա համեմատ մեկ ամսում գնաճը 0.6 տոկոս է կազմել: Նախորդ տարվա համնեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում պարենամթերքի շուկայում 12.7 տոկոս գնաճ ունենք:
Այս օրերին ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերից մեկը՝ կարտոֆիլի գնի աճի երկրաչափական պրոգերսիաիան է, որ տնտեսագետը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Կարտոֆիլի գնի բարձրացման վրա մի քանի գործոն է ազդում: Առաջինն այն է, որ Հայաստանից կարտոֆիլը նաև արտահանվում է: Այս տարի, իհարկե, ավելի քիչ չափով է արտահանվել, ու ծավալը չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ, օրինակ, Վրաստան է կարտոֆիլ արտահանվել: Եվ եթե դրսում կարտոֆիլի համար շատ ավելի բարձր գին է առաջարկում, ապա պարզ է՝ այն ներսում ավելի էժան է լինելու: Սա շուկայի օրենքն է»:
Տնտեսագետն այն տեսակետին չէ, որ այս տարի կարտոֆիլի գինը կարող է հատել 500 դրամի շեմը, քանի որ ըստ նրա՝ այս տարի գյուղացին թե՛ կարտոֆիլի նորմալ բերք է ստացել, թե՛ պետությունը որոշակիորեն սահմանափակել է բանջարեղենի արտահանումը: Նրա համոզմամբ՝ կարտոֆիլի գինն առաջիկայում էլ որոշակի նվազ տատանումներով կպահպանվի եղած արժեքի շրջանակներում:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում: