
Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- գրել է Կլաարը։