
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ տուբերկուլյոզ և դեմենցիա է ախտորոշվել, վրացական լրատվամիջոցներին հայտնել է բանտարկված գործչի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
Նախկին նախագահի շահերը ներկայացնող իրավաբանն այլ մանրամասներ չի փոխանցել:
2021 թվականի հոկտեմբերից անազատության մեջ գտնվող Սաակաշվիլին այս տարվա մայիսի 12-ին տեղափոխվել է քաղաքացիական «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոց։
Նրա փաստաբաններն ու կուսակիցները, սակայն, պահանջում են նախկին նախագահին երկիրը լքելու և արտասահմանյան կլինիկաներից որևէ մեկում բուժում անցնելու հնարավորություն տալ։