
Ճապոնիայի վարչապետ Եսիխիմո Նոդան կհրաժարվի իր աշխատավարձի 30 տոկոսից, որպեսզի հասարակությունը ընկալի կառավարության հարկերի բարձրացման ծրագիրը: Պետական պաշտոնյաների աշխատավարձերի կրճատման մասին պաշտոնապես կհայտարարվի ուրբաթ: Այդ ընթացքում կհրապարակվեն կառավարության նախագծերը մարտին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքը վերացնելու եւ վերականգնողական աշխատանքները ֆինանսավորման համար:Ներկայումս Ճապոնիայի վարչապետը ստանում է ամսական 2,22 միլիոն յեն աշխատավարձ` 29 հազար դոլար, իսկ մյուս նախարարների աշխատավարձը կազմում է 1,62 միլիոն յեն `21 հազար դոլա: