Պիկեից բաժանվելուց հետո Շակիրան ստացել է երեխաների խնամակալության իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբացի երգչուհի Շակիրան կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ստացել է երեխաների խնամակալությունը, տեղեկացնում է El Pais-ը։

Ամանորյա տոներից հետո Շակիրան երեխաների հետ կտեղափոխվի Մայամի, իսկ Պիկեն կարող է տեսակցել նրանց երբ ցանկանա։

Շակիրան ու Պիկեն բաժանվել էին այս տարվա հունիսին։ Իսպանական մամուլը նշում էր, որ պատճառը ֆուտբոլիստի կողմից դավաճանությունն է։ Պիկեն ու Շակիրան ունեն 2 որդի՝ Միլան ու Սաշան։ Երգչուհին ցանկանում էր երեխաներին տանել ԱՄՆ, իսկ Պիկեն մտադիր էր ստանալ նրանց խնամակալությունը։ Բայց խնամակալության իրավունքը տրվեց Շակիրային։




Լրահոս