Հայաստանում այս տարի ծնունդների թիվը պակասել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ծնվածների թիվը պակասել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար եւ սեպտեմբեր ամիսներին ծնվածների թիվը կազմել է 20 հազար 558, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 26 հազար 847, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 26 հազար 511:

Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում ծնված աղջիկների թիվը բավականին պակաս է տղաների թվից։ Օրինակ, այս տարվա 9 ամիսներին մեր հանրապետությունում ծնվել է 12 հազար 538 աղջիկ, իսկ ծնված տղաների թիվը կազմում է 13 հազար 973, 1436-ով ավելի։

Ս․Հ․




Լրահոս