Հրապարակ օրաթերթը գրում է. ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որ հնարավորինս բարդացնեն պառլամենտի տարածք ներխուժումը։ Երկու օր առաջ ԱԺ դարպասներն էին նորից զոդում, երեկ էլ նկատեցինք, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում։ Տեղեկացանք, որ պատի երկարությամբ նաեւ հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում՝ կոնցլագերների նման հոսանք միացվի փշալարերին, որ ցանկապատի վրայով ցատկել փորձողները ոչ միայն վնասեն իրենց ձեռքն ու ոտքը, այլեւ հոսանքահարվեն ու զոհվեն ԱԺ պատերի տակ։
Տեղում աշխատանքն իրականացնողներից մեկը մեզ ասաց` սա փշալար չէ, «ցանկապատի սետկա է»: Հավանաբար, փորձում էր մեղմել փշալարից բխող տպավորությունը։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին, որ փշալար են անցկացնում՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Թե ումից եւ ինչ վտանգ են սպասում՝ չմանրամասնեցին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ օրաթերթի այսօրվա համարում