Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են արագացնել բանակցությունները. Պետդեպարտամենտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են արագացնել բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Արտաքին գործերի նախարարները համաձայնել են արագացնել բանակցությունները»,- ասել է Փրայսը` նկատի ունենալով պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունները: «Երեկ դրական օր էր այն առումով, որ երկու կողմերը հանդիպեցին, բացահայտեցին տարաձայնությունների բազմաթիվ ոլորտներ, օրվա վերջում կարողացան պայմանավորվել համատեղ հայտարարության շուրջ։ Սա նշանակում է, որ երկրները կարող են պայմանավորվել ոչ միայն համատեղ հայտարարության հարցում, այլ նաեւ՝ ըստ էության։ Նախարարները կարողացան պայմանավորվել նաեւ առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպումների, ուղիղ երկխոսության եւ դիվանագիտության մասին»։




Լրահոս