Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել «Երևանի մանկան տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը:
Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք հիմնախնդիրներ`
• արձանագրվել են դեպքեր, երբ նույն ընտանիքի երեխաներից մեկի խնամքը կազմակերպվում է խնամատար ընտանիքում, իսկ մյուսինը՝ հաստատությունում, սակայն նրանց համար տեսակցություններ չեն կազմակերպվել: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հաստատության տարբեր տարիքային խմբերում խնամվում են քույր-եղբայր կամ ազգական երեխաներ, սակայն բավարար աշխատանքներ չեն իրականացվում նրանց ազգակցական կապի պահպանման ուղղությամբ,
• հագուստը, այդ թվում՝ ներքնազգեստն անհատականացված չէ, ինչի պատճառով բացառված չէ, որ դրանք լվանալուց հետո նույն հագուստը կամ ներքնազգեստը կարող են կրել տարբեր երեխաներ,
• որոշ խմբասենյակներում սպասքի, օրինակ, բաժակների, այդ թվում՝ ծծակով շշերի անհատականացումն անընթեռնելի է եղել, ինչը պատճառաբանվել է նրանով, որ ախտահանող լուծույթի պատճառով գրառումները մաքրվում են,
• որոշ խմբասենյակներում սպասքի ախտահանման համար նախատեսված լուծույթով տարաները, էլեկտրական սալիկները դրված են եղել հատակին կամ երեխաների համար հասանելի բարձրության վրա, ինչը վտանգավոր է երեխաների անվտանգության տեսանկյունից,
• պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորման սպառման հետևանքով 2022 թվականի սեպտեմբերից ի վեր հնարավոր չի եղել իրականացնել մի շարք բժշկական հետազոտություններ, օրինակ՝ օրթոպեդիկ, ակնաբուժական ոլորտներում։
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփման փուլում են: Արձանագրված այս և այլ խնդիրները լուծումների առաջարկներով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի