ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվն ավելացել է. նոր ծրագիր կգործի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը նոր նախագիծ է մշակել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախագծի ընդունման դեպքում հստակ սահմանված կլինեն Հայաստանի  Հանրապետությունում փախստական ճանաչված  անձանց  կացարանով  ապահովման մեխանիզմները  և միջոցները:

Բանն այն է, որ ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը  տարեկան միջինում կազմում է շուրջ 270 անձ: Այդ թիվն առանձին տարիներին՝ տարածաշրջանում առկա հակամարտություններով պայմանավորված աճում է։ Այսպես՝ սիրիական ճգնաժամի հետևանքով 2012թ.-ին ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը հասել է 579-ի, իսկ 2013-ին՝ 320-ի։ Ակնհայտ է աճի միտումը նաև 2022թ.-ին՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով։ 2022թ. առաջին 6 ամիսների ընթացքում արդեն Հայաստանի Հանրապետությունում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը Ուկրաինայի քաղաքացիներ են։ ՀՀ-ում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք:

Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձանց կացարանի խնդիրը մասամբ լուծվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության սպասարկման ենթակա սոցիալական տներում (այսուհետ՝ Սոցիալական տներ) նրանց ժամանակավոր կացարան տրամադրելու միջոցով։ Սոցիալական տներում իրատեսական է բնակեցնել նշված 150 անձանց մեկ երրորդին, իսկ մնացած 100 անձի (շուրջ 40 ընտանիք) համար կացարանով ապահովումը հնարավոր է իրականացնել բնակարանի վարձակալության փոխհատուցման միջոցով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս