
Մուամար Քադաֆիի մահից հետո տեղեկություններ են հրապարակվել նրա ֆինանսական դրության մասին. տվյալները ցնցել են բոլորին: Պարզվում է` Լիբիայի նախկին ղեկավարը աշխարհի ամենահարուստ մարդն է,- տեղեկացնում է rbc.ru -ն:Նրա կարողությունը կազմում է 200 մլդ դոլար:Ամբողջ գումարը Քադաֆին պահել է բանկային հաշիվներում եւ ներդրումներ է կատարել ամբողջ աշխարհում:Գումարները նա ծախսել է իր անձնական կարիքների համար, ինչպես նաեւ ֆինանսապես օգնել է բարեկամ աֆրիկյան երկրների ղեկավարներին: