
Ուղիղ երկու տարի առաջ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Արցախում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ մտան կառավարության շենք, կոտրեցին ապակիները ու վնասեցին գույքը: Կառավարության առանձնատների հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.