
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Նենսի Փելոսին վերընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հիշեցնելով, որ 82-ամյա Փելոսին «Դեմոկրատական կուսակցության ամենահայտնի դեմքերից մեկն» է և «հանրապետականների անհաշտ հակառակորդը»։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ:
«Թեև բազմաթիվ ընտրարշավներ դեռևս ընթանում են համահավասար տեմպերով, բայց արդեն պարզ Է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների և թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,- ասվում Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է CSPAN գործակալության կողմից: