Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:25-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, դեպքով չպարզված անձը անհայտ ավտոմեքենայով նշված փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա Ա. Պետրոսյանին (հաշվառված է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում), որը փակգանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ քունքային շրջանի գծային կոտրվածք, ասպերացիոն թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի, քրեական հետախուզության վարչությունների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կատարված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ա. Պետրոսյանին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վ. Սարգսյանը՝ (հաշվառված է Շուշի քաղաքում) «Նիսսան տիդա» ավտոմեքենայով:
Քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո վերջինս, թողնելով դեպքի վայրը, դիմել է փախուստի:
Վ. Սարգսյանը բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նա գտնվել էր 0.719մգ/լ ոչ սթափ վիճակում:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: