Հիմա ոչինչ ասել չեմ կարող, քննությունը կպարզի, ես այնքան եմ տեղեկացված այս պահին, որքան դուք: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի ղեկավար Օնիկ Ոսկանյանը:
«Լսել ենք, որ ծակող-կտրող գործիքներով հարվածներ են ստացել, բայց հաստատ ոչինչ ասել չեմ կարող, ավել մանրամասների չեմ տիրապետում»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքի տներից մեկում այսօր հայտնաբերվել է 31–ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դի։
«Ոստիկանությունը ժամը 13։45–ին ահազանգ է ստացել, որ 911 ծառայությունից հաղորդում են ստացել , որ Պեմզաշեն գյուղում կա փակ դուռ, մեկնել է օպերատիվ խումբ , նշված հասցեում հայտնաբերվել է 31–ամյա կնոջ եւ երկու անչափահաս երեխայի դի, եղել են նաեւ արնանման հետքեր։ Այս պահին օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է, կատարվում են համապատասխան գործողություններ»,– փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։
Լիդա Եղիազարյան