ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԳՆ կայքում «մոռացել» են նշել՝ ով է նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում կան պետական կառույցներ, որոնք աշխատակիցների եւ կադրերի պակաս ունեն: ArmLur.am-ը նոր շարքի շրջանակներում կփորձի ներկայացնել, թե ինչ է կատարվում նախարարություններում:  Ուշագրավ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում անգամ թերի տեղեկատվություն է առկա:

Նախ հենց նախարարության կառուցվածք բաժնից բացակայում են անգամ նախարարի մասին տվյալները: Այսինքն, հենց պաշտոնական կայքից անգամ չես կարող պատկերացում կազմել, թե ով է ՀՀ արտաքին գործերի նախարարը: Առկա են միայն նախարարի երեք տեղակալների մասին տեղեկություններ, չորրորդ տեղակալի մասին տեղեկությունը եւս բաց է:

Այլ տեղեկություններ կայքում եւս բաց են: Օրինակ նախարարությունը չունի Միջին Արևելքի եւ Աֆրիկայի վարչության պետ, Քաղաքական ծրագրավորման վարչության պետ եւ Ներքին աուդիտի բաժնի պետ:

Նկատենք՝ 2021 թվականի օգոստոսի 19-ին է Արարատ Միրզոյանը նշանակվել նախարարի պաշտոնում, սակայն մինչեւ հիմա անգամ կայքում անհրաժեշտ կարգավորումները չեն կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ




Լրահոս