2023 թվականի պետական բյուջեի նախագիծը, մեծ իմաստով, նույն տրամաբանությունն ու կառացվածքն ունի, ինչ նախորդ տարիների պետական բյուջեներն են ունեցել:
Բնական է, թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մասով ավելացում կա, սակայն գլոբալ տրամաբանության, վարվող տնետեսական քաղաքական մոտեցումների ու առհասարակ բյուջեի կառավարման իմաստով էական տարբերություներ չկան: Տեսակետը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանինն է: 2023-ի պետական բյուջեով նախատեսվում է մոտ 45 տոկոսով ավելացնել պաշտպանության ծախսերն, ինչը, ըստ Խաչատրյանի, թեև ուշացած, բայց դրական քայլ է:
Ընդհանուր առմամբ՝ սոցիալական ոլորտում, կարծում է մեր զրուցակիցը, գումարները ճիշտ համամասցնությամբ չեն բաշխվել: Այստեղ ընդամենը 11 տոկոսով ավելացումներ են նախատեսված, ընդ որում, ներկայացնում է տնտեսագետը, սոցիալապես խոցելի խավերը՝ նպաստառուները, հաշմադամություն ունեցող անձինք ու նրանց տրվող նպաստները որևէ կերպ չեն վերանայվել:
Սոցիալական ծրագրերում հիմնականում գերակշռում է կենսաթոշակառուների թոշակը 3100 դրամով բարձրացնելու էֆֆեկտը, ու հենց դրա հաշվին են 2023-ին սոցիալական ծխսերը նախորդ տարվա համեմատ 11 տոկոսով ավելի լինելու:
Սևակ Վարդումյան