Հայաստանում դոլարը գնալով արժեզրկվում է, դրամը՝ արժևորվում, բայց դրան զուգահեռ գնաճն արագ տեպերով շարունակվում ու ահագնանում է:
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ասում է, որ մոտավոր հաշվարկներով՝ եթե Հայաստանում դոլարը միջինում 5-7 տոկսով արժևորվեր, ոչ թե մոտ 20 տկոսով արժեզրկվեր, ապա մեր երկրում գնաճը 10-ի փոխարեն 18.5-19 տոկոս կլիներ, ու այդ ֆոնին պատկան գերատեսչությունների պնդումները, թե մեզ մոտ գնաճն այդքան էլ բարձր չէ, ճիշտ չէ:
Գնաճային գործոնները բազմազան են, դրանք երբեմն պայմանավորված են ոչ տնտեսական, այլ օրինակ, անվտանգային ու քաղաքական գործոններով, որոնք որոշակի ռիսկեր են առաջացնում, բիզնեսն էլ այդ ռիսկերի պայմաններում աելի բարձր հավելագին է պահանջում:
Անվտանգային, քաղաքական հարցերը, ասում է տնտեսագետը, թույլ չեն տալիս, որպեսզի բիզնեսներն ընդլայնեն ծավալներն ու արտադրական հոզորություններ, ներկրման ծավալներն էլ ավելի մեծանան: Այս ամենին գումարվում է նաև պահանջարկի օբյեկտիվ ավելացումն ու տնտեսության մեջ գնաճ է նկատվում:
Դա էլ բնականաբար, մանրամասնում է Խաչատրյանն, իր հերթին, որոշակի սոցիալական լարվածություն է առաջացնում այն պարզ պատճառով, որ մարդկանց եկամուտները, մեծ հաշվով չեն ավելանում, եթե չասենք՝ պակասում են, բայց ապրանքների գները սրընթաց աճում են:
Ընդ որում՝ հիմնականում բարձրանում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները:
Մանրամասները՝ տեսանյութում
Սևակ Վարդումյան