
Նոյեմբերի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Երիտասարդական» կայարանի նախասրահում, սառը զենք կրելու կասկածանքով, ձերբակալել են երևանցի 17-ամյա մի պատանու։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժին և հոր ներկայությամբ խուզարկվել։
Հայտնաբերվել են բացովի մետաղյա մահակ ու գաղտնի փականով դանակներ:
Կատարվում է նախաքննություն: