Դիտարկվել է գազալցակայաններում 158 տրանսպորտային միջոց. 13 վարչական արձանագրություն է կազմվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացրել նաև Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզի գազալցակայաններում։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Մասնագետները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել 6 մարզի 48 գազալցակայանում, որի արդյունքում դիտարկվել է 158 տրանսպորտային միջոց։

Արդյունքում հայտնաբերված իրավախախտումների դեպքով կազմվել է վարչական պատասխանատվության ենթարկելու 13 վարչական արձանագրություն։

Հոկտեմբերի 26-ից սկսված խստացված վերահսկողական աշխատանքների արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքի և մարզերի 221 գազալցակայանում դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, որի արդյունքում արձանագրվել է իրավախախտման 275 դեպք։




Լրահոս