2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվել են տրանսպորտային միջոցներ, որոնց ռազմական գործողությունների ժամանակ հասցվել է վնաս։ Այդ առթիվ կառավարությունը նոր որոշում է ընդունել, որը նպատակ ունի կարգավորել այդ հարաբերությունները։
Բանն այն է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից գնահատման արդյունքներով դրական եզրակացություն է կայացվել թվով 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ընդհանուր 71.021,6 ՀՀ դրամ չափով (26 տրանսպորտային միջոցներից 12-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 12-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան): Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գումարը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ՀՀ կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից:
Այսպիսով, որոշմամբ 26 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերն է հստակեցվում, նախատեսվում է անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։
Ն.Հ.