ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների համար նոր պայման է առաջ քաշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարող են դրական լինել միայն այն դեպքում, եթե կարգավորվեն Երեւանի եւ Բաքվի հարաբերությունները: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է, թե հայկական կողմի հետ  վերջին հանդիպումը եղել է Պրահայում, որի ժամանակ Հայաստանի ղեկավարին ասել են, որ Ադրբեջանի հետ դրական հարաբերություններից հետո  Թուրքիայի հետ հարաբերությունները եւս կընթանան դրական ուղղությամբ։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, բայց ամսաթվի հարցում որոշակիություն առայժմ չկա։

Հիշեցնենք, որ մինչ Էրդողանի հետ հանդիպումը կայացել էր քառակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ինչպես նաև Փաշինյան–Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպումը։ Իսկ դրանից առաջ վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները հանդիպել էին 2009 թվականին, երբ Թուրքիայի Բուրսա քաղաքում ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպման ժամանակ հանդիպեցին այն ժամանակվա նախագահներ Սերժ Սարգսյանը և Աբդուլլահ Գյուլը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս