Երբեմն մահն այնքան անողոք է գտնվում, որ տանում է վերև առանց նրանց փառքի աստղը մինչեւ վերջ վառելու: Այդ ճանապարհը ցավոք չհասցրեցին վայելել հայկական շոուբիզնեսի մի շարք վառ անհատականություններ: Այսպիսով՝ այս անգամ ArmLur.am-ը անդրադարձել է այն հայ հայտնի աստղերին, որոնք կյանքից հեռացել են երիտասարդ տարիքում:
2021 թվականի կյանքից անժամանակ հեռացավ ՀՀ վաստակավոր արտիստ կոմպոզիտոր, սիրո հավերժ երգիչ Հայկոն:
Նշենք, որ Հայկոն ամուսնացած է եղել երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ, որդին՝ Արմանը, 11 տարեկան է:
Նույն թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում մահացավ սիրված հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը:
2018 թվականին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից կյանքին հրաժեշտ տվեց հայ մեծ երգչուհի Նադեժդա Սարգսյանը:
2014 թվականին երկարատեւ եւ ծանր հիվանդությունից Ամերիկայի Միացյալ Նահանգներում կյանքից հեռացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը:
2013 թվականին երիտասարդ տարիքում հիվանդանոցում կենաց ու մահու պայքարից հետո մահացավ հայտնի հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:
Նույն թվականին ավտովթարի զոհ դարձավ եւ անժամանակ կյանքից հեռացավ դերասան, ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանը:
2009 թվականին խոշոր ավտովթարի հետեւանքով երիտասարդ տարիքում զոհվեց «Որոգայթ» հեռուստասերիալի դերասան, 35-ամյա Գեղամ Ղանդիլյանը, ով հանրության շրջանում հայտնի էր (Գոքոր) անունով:
Իսկ, ահա 2006 թվականին համերգային շրջագայությունից վերադառնալու ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվեց սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանը: Նշեք, որ Վարդուհին ունի մեկ որդի՝ ով այս տարի ունեցել է դուստր եւ անվանել մայրիկի անունով՝ Վարդուհի:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան