ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարվեց իմ եւ Եվա Զոհրաբյանի երազանքը. Տիրուկ Հակոբյանը՝ «Սյուրպրիզ» սիթքոմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ շուտով՝ նոյեմբերի 15-ին հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու բոլորի կողմից այդքան շատ սպասված «Սյուրպրիզ» սիթքոմը: Այն բաղկացած է լինելու ընդամենը 16 սերիայից, իսկ վերջին սերիան նախատեսվում է ցուցադրել Ամանորի գիշերը:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Տիրուհի Հակոբյանը, ով առաջին անգամ է նկարահանվում նման հումորային նախագծում:

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումներն անցնում են շատ ջերմ մթնոլորտում. «Հավաքվել է շատ լավ դերասանական անձնակազմ:

Անկեղծ ասած, այս տեսակ ֆորմատն ինձ համար անծանոթ էր, ես երբեք չեմ խաղացել սիթքոմում, բայց շատ հետաքրքիր էր ինձ համար: Եվ եւս մի բացահայտում անեմ, սիթքոմում հանդես է գալիս նաեւ դերասանուհ Եվա Զոհաբյանը: Մարմնավորում ենք երկու քույրերի, ինչի մասին ես եւ Եվան դեռ ուսանողական տարիներից միշտ երազել ենք՝ միասին խաղալ, եւ հիմա արդեն դա իրագործվեց, ինչի համար շատ երջանիկ եմ: Կերպարս չեմ ցանկանում բացահայտել, թող անակնկալ լինի հեռուստադիտողի համար»,-նշեց դերասանուհին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան 

 




Լրահոս