ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլլին հայտարարել Է, որ հնարավորություն Է տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար, եւ կողմերին կոչ Է արել օգտվելու դրանից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա ասել Է նոյեմբերի 9-ին՝ հանդես գալով Նյու Յորքի Տնտեսագիտական ակումբում կայացած միջոցառմանը:
Միլլին մեկնաբանել Է Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից այն կողմ հետ քաշելու շուրջ առաջացած իրադրությունը: Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանն այդ քայլին Է դիմել, որպեսզի «պահպանի իր ուժերը պաշպանության գծերի վերականգնման համար», թեեւ գարնանն այդ զորքերը կարող են վերսկսել հարձակումը:
«Բայց կա նաեւ հնարավորություն, հնարավորությունների պատուհան բանակցությունների համար»,- ասել Է Միլլին:
Նրա խոսքը մեջբերում Է Associated Press գործակալությունը: Միլլին նշել Է, որ բանակցությունների համար Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք Է «փոխադարձաբար ընդունեն», որ հակամարտությունում ռազմական միջոցներով հաղթանակ, ամենայն հավանականությամբ, չի լինի, «ուստիեւ անհրաժեշտ Է դիմել մյուս միջոցներին»: Որպես օրինակ նա բերել Է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հետ կապված իրադրությունը:
«Երբ կա բանացություններ վարելու հնարավորություն, երբ կարելի Է հասնել խաղաղության, օգտվեք դրանից: Օգտվեք պահից»,- նշել Է Միլլին, որի ելույթից մի հատված տալիս Է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյաներով՝ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահը նաեւ ընդգծել Է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների բացակայության կամ դրանց ձախողման դեպքում Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել Կիեւին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: