44-օրյա պատերազմից երկու տարի անց. 10 զինվորական՝ մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

44-օրյա պատերազմից երկու տարի անց նախաքննական մարմինը 10 զինվորականների դեմ հարուցված քրեական գործով որոշում է կայացրել:

Գրիգորի Ներսեսյանին,

Կարեն Ավագյանին,

Սուրեն Բրուդյանին,

Ռոման Ռաֆիկ Դավթյանին,

Սուրեն Մեջլում Բաղդյանին,

Համլետ Թաթուլ Իսպիրյանին,

Աղասի Լյովա Սարգսյանին,

Սասուն Սամվել Ամիրզյանին,

Կարն Կամո Ստեփանյանին:

Գևորգ Արարատ Տիտանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 29.09.2020 թվականից մինչև 01.03.2021 թվականը հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, ՀՀ կառավարության 27.09.2020 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, այն է՝ ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի հրամանատարի 18.10.2020 թվականի թիվ մարտական կարգադրության, Արցախի Հանրապետություն մեկնելուց և ՀԶԽ հրամանատարի անմիջական ենթակայության տակ անցնելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի չկատարմամբ՝ 21.10.2020 թվականին Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի հարակից տարածքից վերադարձել են զորամասի տեղակայման վայր:

Ք.Մ.




Լրահոս