2022 թվականին նոյեմբերի 19-ին և 20-ին տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը, հաշվետու-վերընտրական համագումարը, իսկ թե ովքեր են առաջադրելու իրենց թեկնածությունները նոր նախագահի պաշտոնում, դեռեւս հայտնի չէ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հարցին, թե արդյոք իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է Մկրտիչ Մինասյանը, թե ոչ: Նա մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ ամենայն հավանակությամբ չի առաջադրի, այդ մասին արդեն իսկ հայտարարել է:
Իսկ ArmLur.am-ի այն,հարցին, թե ինչո՞ւ եւ ի՞նչ անհրաժեշտությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը վերանվանվեց պալատի, Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պալատն ավելի մեծ առավելություններ ունի, քան միությունը, քանի որ միությունը իրականցնում է ստեղծագործական նախաձեռնություն ճարտարապետների, իսկ պալատը ե՛ւ լիցենզավորում ե՛ւ մասնագիտական վերապատրաստում է իրականացնում, բացի այդ պաշտպանում է ճարտարապետների մասնագիտական իրավունքները տարբեր ատյաններում»:
Լիդա Եղիազարյան