
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ը, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից: