
Նիդեռլանդներում եկել են այն եզրակացության, որ ժամանակակից մարիխուանան շատ ավելի վտանգավոր է, քան 20-30 տարի առաջ. դրանում տետրահիդրոկաննաբիոլի թմրեցնող նյութերի խտությունը հասնում է մինչև 15%-ի:Երկրի իշխանությունները մարիխուանան հավասարեցրել են հերոինին եւ սահմանափակել դրա վաճառքը: Այժմ երբեմնի “թեթեւ” թմրանյութերը կարող են ձեռք բերել միայն Հոլանդիայի քաղաքացիները: Այդպիսով Նիդեռլանդների կառավարությունը որոշել է արմատախիլ անել նարկոտուրիզմը, որը տարեցտարի ներգրավում է տասնյակ հազարավոր օտարերկրացիների: