
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին որոշում է ստորագրել՝ Հակոբ Ավագյանին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝
Հակոբ Ավագյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունների կատարումը վերապահել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սլավիկ Սարգսյանին»:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հակոբ Ավագյանն ազատման դիմումը գրել է դեռ նոյեմբերի 4-ին, սակայն այսօր՝ նոյեմբերևի 10-ին նոր որոշումը պաշտոնապես հաստատվեց:
Հիշեցնենք նաև, որ դեռ ապրիլին ArmLur.am-ը գրել էր, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ սև ամպեր են կուտակվել տնօրեն Հակոբ Ավագյանի գլխին: Մեր տեղեկություններով՝ գործադիրն Ավագյանին պաշտոնանակ անելու ներքին որոշում ուներ, բայց դա անելու համար այդ ժամանակ որևէ ձև ու միջոց չէր գտնում: Ստացվում է՝ ավելի քան 8 ամիս հետո նոր կառավարությունը գտավ Ավագյանից «ազատվելու» միջոցը: