
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին այսօր ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Դեսպանության հաղորդագրության համաձայն՝ վերջինս շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել Վրաստանում։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Վրաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի, ընդգծվել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը։