
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) պատասխանատվության միջոց է կիրառել «Վան Քարտ» ՍՊԸ-ի («OneCard») նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ և անտեղի համեմատության կատարմամբ անբարեխիղճ մրցակցության համար:
Այս մասին տեղեկացնում է ՄՊՀ-ն։
Հանձնաժողովի արձանագրմամբ՝ ընկերության վարքագիծը կարող էր սպառողների մոտ ձևավորել ակնկալիք, որ, ձեռք բերելով «CryptoOne», կարող են երաշխավորված բարձր եկամուտներ ունենալ։ Մինչդեռ ընկերության սահմանած պայմանները և ֆինանսական հնարավորություններն ի սկզբանե բացառել են այդպիսի ակնկալիքների գոյությունը՝ հանգեցնելով սպառողների դրամական միջոցների կորստին։
Հանձնաժողովի որոշմամբ՝ «Վան Քարտ» ՍՊԸ-ի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 7․075․454 ՀՀ դրամի չափով տուգանք, որի չափով արգելանք է դրվել ընկերության գույքի վրա:
Գործի մանրամասները՝ այստեղ։