ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլը չի հասկանում՝ ոճրագործության ճանապարհին Ալիևին ոչինչ չի կանգնեցնելու. Արցախի ԱԺ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության նիստի ժամանակ, արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ Շուշիում արած հերթական հայտարարություն-հոխորտանքներին, հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է մտացածին հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու, Լեռնային Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու համար: Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այն համոզմանն է, որ նման հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, թե անհանգստանում է արցախցիների համար, բայց արցախցիները Նիկոլ Փաշինյանին լավ են ճանաչում:

Ինչ վերաբեում է Ալիևի՝ Արցախը հայաթափելու կամ այնտեղ ապրողներին ցեղասպանելու ցանկությանը, ապա, մեր զրուցակիցը վստահ է, Ադրբեջանի նախագահը դա երբեք էլ չի թաքցրել: Այդ ամենը նաև Արցախում բնակվող հայերն են հասկանում, բայց և գիտակցում են, որ միայն Արցախում ապրելով՝ կարող են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Արցախի համար խաղաղության գրավականն, ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, մեր զինված ուժերը, բանակն ու ազգաբնակչություն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը, շարունակում է, ոչ թե նոր է հասկացել, այլ առհասարակ չի էլ գիտակցում, որ որևէ պայմանավորվածություն ու պայմանագիր նոր ոճրագործություններին ճանապարհին Ալիևին չեն կանգնեցնելու:

Սևակ Վարդումյան




Լրահոս