Իսպանիայում առաջին անգամ դատապարտել են կեղծ լուրերի տարածման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական դատարանը ազատազրկման է դատապարտել քաղաքացիական գվարդիայի զինվորին՝ կեղծ լուրեր տարածելու համար։ Նախկինում դատապարտվածը Twitter-ում հրապարակել էր մի կնոջ վրա հարձակման տեսանյութ, որն իբր կատարել է անչափահաս միգրանտը։ Դատարանը պարզել է, որ տեսանյութը նկարահանվել է Չինաստանում, հայտնում է Habr-ը։

Գվարդիայի զինվորին դատապարտել են 15 ամսվա ազատազրկման հիմնարար իրավունքների դեմ կատարված հանցագործության, մասնավորապես՝ խտրականության հիմքով մարդկանց արժանապատվությունը վիրավորելու համար։

Սակայն տղամարդը կարող է խուսափել բանտարկությունից, եթե այլ հանցագործություն չկատարի եւ վերադաստիարակման կուրս անցնի։ Գվարդիականը պետք է 1620 եվրոյի չափով տուգանք վճարի, բացի այդ նա նաեւ կզրկվի անչափահասների հետ կապված գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Իսպանացին խոստովանել է, որ 2019 թվականի հուլիսին հրապարակել է տեղեկություն, որում առանց ապացույցների ծագումով Մարոկկոյից միգրանտին մեղադրել է կնոջ վրա հարձակվելու մեջ։




Լրահոս