Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերին տարբեր երկրներից Վրաստան է մտել 498.477 այցելու։
Ըստ տվյալների, նրանցից ոչ զբոսաշրջային նպատակով այցելությունները կազմել են 55.874։
Զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ, այս տարվա հոկտեմբերին միջազգային ճանապարհորդների այցելությունները, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 125,9 տոկոսով, 2020 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 858 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այցելուների տվյալներն ըստ երկրների.
Ռուսաստան՝ 109.158 այցելու,
Թուրքիա՝ 81.033 այցելու,
Հայաստան՝ 72.877 այցելու,
Իսրայել՝ 23.761 այցելու,
Ուկրաինա՝ 15.133 այցելու,
Ադրբեջան՝ 13.719 այցելու,
Ղազախստան՝ 9461 այցելու,
Բելառուս՝ 9066 այցելու,
Իրան՝ 8012 այցելու,
Գերմանիա՝ 5679 այցելու,
Լեհաստան՝ 5269 այցելու,
Սաուդյան Արաբիա՝ 5004 այցելու,
Թաիլանդ՝ 4474 այցելու,
Հնդկաստան՝ 4219 այցելու։