«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի Լա լիգայի 14-րդ տուրի «Կադիսի» հետ խաղը ձախ ազդրի մկանանային խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Այդպիսով՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող բաց կթողնի մադրիդյան ակումբի վերջին 6 խաղերից 5-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը լուրջ վնասվածք չունի, պարզապես թեթև մկանային լարվածություն է ախտորոշվել։ Նշվում է, որ Բենզեման չի ցանկանում ռիսկի դիմել, նույնիսկ, եթե վնասվածքը լուրջ չէ։
Հաղորդվում է, որ «Ռեալում» դուր չի եկել Բենզեմայի պահվածքը, սակայն ակումբն ըմբռնումով է մոտենում իրավիճակին։
Սպասվում է, որ Բենզեման պատրաստ կլինի ԱԱ 2022-ին։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին։