«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերյան էսկալացիան երկարացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գրծունեության ժամկետը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի-13-ի հարձակումից առաջ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի դեմ մի յուրօրինակ նախաձեռնությամբ:
Նա, որ մշտապես բողքում է ԿԳՄՍ նախարար Դումանյանի գործունեությունից, նաեւ ստորագրահավաք է արել՝ շուրջ 20 պատգամավորների մասնակցությամբ, որպեսզի գործադիր մարմինը նախարարի պաշտոնազրկման գործընթաց սկսի: Երկրում սահմանային լարված իրավիճակով պայմանավորված՝ գործընթացն իր վերջնարդյունքին չի հասել:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, որը, մեր հարցադրումներին ի պատասխան, հակիրճ ասաց. «Ձեր տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում