ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր բացահայտում. հայտնաբերվել է 160 փաթեթ «շոկո»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական ոստիկանության կազմում գործող համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պաքարի բաժինը շարունակում է արդյունավետ աշխատանքը: Օրերս բաժնի աշխատակիցները ստացել էին հերթական տեղեկությունը, որն իրացրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ:
Նոյեմբերի 4-ի առավոտյան, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, մայրաքաղաքի Ռուբինյանց և Ահարոնյան փողոցների խաչմերուկում ձերբակալեցին և, իրենց մեքենաներով հանդերձ, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին տեղափոխեցին 29 և 31 տարեկան երկու տղամարդու: Հիմնավոր կասկած կար, որ նրանք ապօրինի պահում, օգտագործում և իրացնում են թմրանյութ: Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ մեքենաներից մեկում կա թմրանյութ, որը պատրաստվում էին իրացնել տելեգրամյան ալիքի միջոցով:

«Նիսանի» զննությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղե 160 փաթեթներ, որոնք լցված էին «շոկո» տեսակի թմրանյութով: Ընդհանուր քաշը կազմեց 228,5 գրամ:
Նշանակվել է փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Իսկ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, նորաստեղծ բաժնի ծառայողների հետ միասին, շարունակում են արդյունավետ պայքարը նաև համացանցային հանցագործությունների դեմ:




Լրահոս