
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկա է գտնվել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում հիմնված համակցված կերերի նոր գործարանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:
Գործարանի կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի օժանդակությամբ:
Վարչապետը շրջայց է կատարել գործարանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և արտադրական պրոցեսին:
Գործարանի ղեկավարները վարչապետին տեղեկացրել են, որ ներդրվել է ավելի քան 7 մլրդ դրամ և ստեղծվել 100-ից ավելի նոր աշխատատեղ: Այն հագեցած է նորագույն սարքավորումներով, արտադրման ամբողջ համակարգն ավտոմատացված է։ Գործարանոում արտադրվելու են լիառացիոն համակցված կերեր, ինչպես նաև տարբեր տոկոսային հարաբերությամբ լրացակերերի (կոնցենտրատների) լայն տեսականի։
Բաղադրատոմսերի հաշվարկը կատարվում է վերջին սերնդի ծրագրային ապահովմամբ, որը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ հաշվարկներ բոլոր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների և թռչունների համար։ Արտադրանքի մեջ օգտագործվող վիտամինային-միներալային հավելումները եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության են: