
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն իր մահը կանխագուշակած վիրաբույժին խոշոր խարդախ է անվանել եւ մեղադրել է ստախոսության մեջ,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:”Նավարետտեն մեծ ստախոս է: Նա ներկայացել է որպես հարազատնեիս բժիշկ, բայց դա այդպես չէ: Ասել է, որ վիրահատել է մորս, ինչը նույնպես սուտ է: Նշել է, որ ինձ հետազոտել է եւ նման այլ բաներ, բայց իրականում նա խարդախ է”,- հայտնել է Չավեսը:Նախագահը նշել է նաև, որ վատ չէր լինի իմանալ, թե այդ հարցազրույցի համար բժշկին ինչքան են վճարել: