
Կոնդի բնակիչները շարունակում են բարձրաձայնել ու պահանջել, որ կառավարությունն ու քաղաքապետարանը քայլեր ձեռնարկեն՝ վերաչափագրելու իրենց տներն ու հողամասերը: Նրանք պայքարը մի քանի տասնամյակի պատմություն ունի: Իսկ պատմությունն այսպիսին է։ Երկար տարիներ խոսվում է Կոնդի բնակիչների տները չափագրելու, Կոնդի տարածքում «Հին Երևան» նախագիծ իրականացնելու ու ըստ անհրաժեշտության բնակիչների տները կա՛մ վերակառուցելու, կա՛մ փոխհատուցում տրամադրելու մասին:
Այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել են քաղաքային իշխանությունները, Փաշինյանի իշխանությունը ևս բացառություն չէ, բայց կոնդեցիների համոզմամբ՝ իրենց խնդիրներն ու բողոքի ձայնը Փաշինյանին չեն հասնում: Իրենց կողմից ներկայացված փաստաթղթերը մնում են միջին օղակներում, իսկ մանր չինովնիկները խնդրին լուծում տալ ու դա իրենց վերադասներին ներկայացնել պարզապես չեն ուզում: ArmLur.am-ը եղել է Կոնդում ու զրուցել բնակիչների հետ:
Սևակ Վարդումյան, Հովսեփ Հովսեփյան