
Այսօր տեղի ունեցավ դերասան Խոսրով Նալբանդյանի ու պարուհի Մարի Բադեյանի հարսանեկան արարողությունը:
Դերասանի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Իսկ ահա հարսանեկան արարողությունից հետո զույգն իր մեղրամիսը վայելելու է Եգիպտոսում:
Նշենք, որ Խոսրով Նալբանդյանը հանրության շրջանում առավել հայտնի դարձավ «Սիրուն Սոնա» հեռուստասերիալից:
ArmLur.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ մաղթելով ամուր եւ երջանիկ ընտանիք:
Լ. Ե.