ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես դատարանում դիմավորեցին 11 ամիս կալանքի տակ գտնվող Վանաձորի հաղթած քաղաքապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գլխավորությամբ, որոշել էր բավարարել ՀՀ ՔԿ–ի միջնորդությունը «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին կալանավորելու որոշումը:

Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու՝ հանրորեն վտանգավոր արարքներ գործելու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Մամիկոն Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում է:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս