Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կարմրաքար բնակավայրի մոտակայքում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բարձած էր 6 խմ վառելափայտով: Վարորդը փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հաստատող փաստաթղթեր չի ներկայացրել:

Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ծառեր է ապօրինի հատել:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն:




Լրահոս