
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նախարարները մտքեր են փոխանակել այս տարվա նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների շուրջ, ինչպես նաև քննարկել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։