Լուսանկարն արվել է Երեւանում
Մելիք Ադամյան եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ Ֆինանսների նախարարության հարեւանությամբ, անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Kia մակնիշի ավտոմեքենայում։ Տուժածներ չկան։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Կարո՞ղ եմ կուտակել մի քանի ամսվա կենսաթոշակս, այնուհետ, անկանխիկ գնումներ կատարելով, ստանալ ոչ թե ամեն ամսվա կենսաթոշակի 10% հետվճարը, այլ կուտակված գումարի 10%-ի չափով հետվճար։
Նաիրա Հունանյան (65 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այո, սակայն մեկ ամսվա ընթացքում 50,000 դրամից ավելի գնումների դեպքում արդեն հետվճար չի հաշվարկվի։ Կենսաթոշակի 10% հետվճար ձեւավորվում է անկանխիկ ցանկացած վճարումից, այդ թվում՝ դեղատներում, հիվանդանոցներում, հագուստի խանութներում, սննդի կետերում եւ այլն։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակի 10% հետվճարի ծրագրին միացել են «ՎՏԲ Հայաստան» բանկ, «Արդշինբանկ», «Հայբիզնեսբանկ», «Ակբա» բանկ գործընկեր կազմակերպությունները։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է կատարվում անտառի վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելումը։
Կարինե Սարգսյան (45 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառի վնասատուների եւ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը պետական անտառներում կենտրոնացված կարգով կազմակերպում է պետական կառավարման լիազորված մարմինը:
Աշխատանքներն իրականացվում են անտառապաթոլոգիական ուսումնասիրությունների հիման վրա:
Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներում կիրառվում են անտառային էկոհամակարգերի եւ շրջակա միջավայրի նկատմամբ նվազագույն բացասական ազդեցություն ունեցող եղանակները եւ մեթոդները: Նախապատվությունը տրվում է վնասատուների ու հիվանդությունների վնասակարության կանխարգելման կենսաբանական եղանակներին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անտառի վնասատուների եւ հիվանդությունների վնասակարության կանխարգելման աշխատանքներն իրականացվում են սույն օրենսգրքի ու խնամքի սանիտարական հատումների իրականացման կարգի համաձայն։