
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Տեղեկացանք, որ սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:
Սիսիանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընտրված, բայց լիազորություններ չստանձնած Արմեն Հակոբջանյանը մեկուսացել է` վերջին շրջանում ո՛չ մարզխորհրդի նիստերին է մասնակցում, ո՛չ մարզային միջոցառումներին: ՔՊ-ն հաջորդ անգամ, ըստ ամենայնի, նրա թեկնածությունը չի առաջադրի: