Նոյեմբերի 11-ին, ժամը 20:57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարմաշենի խճուղու 3-րդ կմ-ում բախվել են «Օպել զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Թ․, ծնված 1981 թ.) և «Բելառուս 80» մակնիշի տրակտորը (հակավորիչ սարքով) (վարորդ՝ Վ․ Շ․ ծնված 1969 թ.)։
Պատահարի հետևանքով տրակտորը կողաշրջվել է, իսկ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան՝ բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները և «Օպել զաֆիրա» մակնիշի ամտոմեքենայի ուղևորներ Ք․ Թ․-ն (ծնված 1954 թ.) և Հ․ Թ․-ն (1954 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ։
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:13-ին, մարվել՝ 21:42-ին: «Օպել Զաֆիրա»-ն ամբողջությամբ այրվել է։